Մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանության տարբեր աշխատակիցների և հյուպատոսի հետ միասին կայցելի Ախալքալաք, տեղում հանդիպում կունենա բնակչության հետ:

Այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կսկսվի մարտի 19-ին Ախալցխայից: Ժամը 15։00-ին դեսպանը հանդիպում կունենա բոլոր ցանկացողների հետ Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի դահլիճում:

Ախալքալաքի քաղաքապետարանի դահլիճում Ռուբեն Սադոյանը հանդիպում կունենա ժամը 12։00-ին:

Նինոծմինդա դեսպանի այցը կկայանա մարտի 21-ին: Ժամը 12։00-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի դահլիճում նա կհանդիպի բոլոր ցանկացողների հետ:

Այցի շրջանակներում կկազմակերպվի նաև արտագնա հյուպատոսական ընդունելություն։ Մարդիկ, ովքեր հարցեր ունեն հյուպատոսին կարող են դիմել նշված ժամերին, նշված վայրերում: