Վրաստանի Ներքին գործերի նախարարը խորհրդարան է եկել երիտասարդական ակցիայի կազմակերպիչների հետ բանակցությունների համար: Նա առաջարկում է ցուցարարներին տուն վերադառնալ և վաղը քննարկել մայիսի 11-ի հատուկ գործողությունների բոլոր մանրամասները:

«Ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, ովքեր հավաքվել էին խորհրդարանի առջև և ուզում եմ ընդգծել, որ այսօրվա ընթացքում և երեկ ոստիկանությունն ամեն ինչ արեց, պաշտպանելու մեր հայրենակիցների անվտանգությունն ու խոսքի ազատությունը: Եվ իհարկե, ոստիկանությունը ամեն ինչ կանի, որպեսզի պաշտպանի մեր քաղաքացիների անվտանգությունն ու խոսքի ազատությունը», – ավելի վաղ հայտարարեց Գախարիան հեռուստաընկերության եթերում:

Նախարարը ներողություն խնդրեց ցուցարարներից, եթե հատուկ գործողության ժամանակ որևէ մեկի հետ վարվել են ոչ պատշաճ: Նա խնդրեց ցրվել և թույլ տալ երկրին նորմալ սկսել աշխատանքային օրերը:

Նա շեշտեց, որ եթե ուրբաթ օրվա միջոցառումների վերաբերյալ հարցեր կան, նա անձամբ պատրաստ է պատասխանել:

«Մենք լավ գիտենք մեր քաղաքացիների անվտանգության և խոսքի ազատության կարևորությունը: Ես ուզում եմ կոչ անել Ռուսթավելի պողոտայում գտնվող քաղաքացիներին, թույլ տալ ոստիկաններին կատարել իրենց պարտականությունները, ովքեր պետք է պաշտպանեն քաղաքացիների անվտանգությունը», – հայտարարեց Գախարիան:

Ոստիկանությունը դժվարությամբ է պահում հակաբողոքողներին, որ նրանք հանրահավաքի մասնակիցների շարքեր չմտնեն: «Սպիտակ աղմուկ» բողոքի շարժումը որոշեց հետաձգել ակցիաները մինչ շաբաթ: Սակայն հակաբողոքող մասնակիցները չեն պատրաստվում ցրվել: Ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում ոստիկանների և հակաբողոքողների միջև: Մոտ 10 մարդ ձերբակալվել է: