Հուլիսի 4-ի երեկոյան, Խորհրդարանի շենքի դիմաց կայացավ «Գախարիա, գնա՜ տուն» խորագրով ցույց-համերգը:
Համերգի ժամանակ հնչեցին երգեր տարբեր երաժիշտների և խմբերի կողմից։ Հատկանշական է, որ խորհրդարանի դիմաց ելույթ է ունեցավ նաև նախկին առաջին տիկինը՝ Մակա Չիչուան: Նա Դավիթ Ռաքվիաշվիլու հետ միասին կատարեց հատուկ հունիսի 20-ի իրադարձություններին նվիրված երգը «Երբեք» վերնագրով։
Խորհրդարանի շենքի դիմաց հավաքված ժողովրդի պահանջն ափոփոխ է: Նրանք պահանջում են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը։ Բողոքի ցույցեը քաղաքի կենտրոնում արդեն ավելի քան երկու շաբաթ է ինչ անդադար շարունակվում են։
Ցույցի մասնակիցները հաշվեհամար են բացել, որի հաշվին գումար ավելացնելով, ցանկացողները պետք է նպաստեն ցույցերի շարունակմանը։
Ռիմա Մառանգոզյան