Մարտի 20-ին Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ում երիտասարդների ներկայացուցիչ Լիկա Թորիկաշվիլիի և հայ երիտասարդների միջև:

ՄԱԿ-ում Վրասատանի երիտասարդների ներկայացուցիչը խոսեց այն փոփոխությունների մասին, որոնք իր կարծիքով պետք է իրագործվի մեր պետությունում, այն ավելի «գունավոր» դարձնելու համար: Լիկա Թորիկաշվիլին պատմեց իր սեփական փորձի, հաղթահարած ճանապարհների մասին, ինչպես նաև հորդորեց երիտասարդներին կամավորությամբ զբաղվել և ավելի շատ կատարել բարի գործեր։
tumasyan_handipum_1
Քննարկվեցին ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների կետերը, որոնցից հատուկ նշանակություն տրվեց կրթությանը և գենդերային հավասարությանը։ Հանդիպման ժամանակ հայ երիտասարդները «հանձնարարություն» ստացան մտածել նոր ծրագրերի մասին և ներկայացնել դրանք։
tumasyan_handipum_2
«Այսօրվա հանդիպման նպատակն էր երիտասարդների հետ ծանոթությունը, էթնիկ ներկայացուցիչների ճանաչումը, նրանց կարծիքների, խնդիրների մասին լսելը, ինչպես նաև իրենց ծանոթացնել Կայուն Զարգացման Նպատակների հետ», – ասում է ՄԱԿ-ում երիտասարդների ներկայացուցիչ Լիկա Թորիկաշվիլի:
tumasyan_handipum_4
Հանդիպման կազմակերպիչ, «Արձագանք»-ի (Վրաստանի քաղաքական, հասարակական գործիչների և Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների և Վրաստանի հայկական համայնքների միջև երկխոսության պլատֆորմ) ղեկավար Գիորգի Թումասյանը, նույնպես ներկա էր հանդիպմանը և հրավիրեց Լիկա Թորիկաշվիլիին Սամցխե-Ջավախեթի՝ անցկացնելու նմանատիպ հանդիպում Ջավախքի հայ երիտասարդների հետ:
tumasyan_handipum_3
«Սպասելիքներս արդարացվեցին և շատ դրականորեն անցավ մեր այսօրվա հանդիպումը, և համոզված եմ, որ հետագայում կունենանք էլ ավելի հետաքրքիր հանդիպումներ», – ասում է ՄԱԿ-ում երիտասարդների ներկայացուցիչ Լիկա Թորիկաշվիլի:

Ռիմա Մառանգոզյան