Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից տարվա սկզբին ստեղծված «Ախալքալաքի սպասարկման կենտրոն» ընկերությունը պատրաստվում է պահանջել քաղաքի հավաքարարների աշխատավարձի բարձրացում և շատ մաքրող տեխնիկա: Ինչպես են աշխատելու կազմակերպության գյուղերի ոռոգման և կանաչապատման բաժինները դեռևս անհայտ է:

Նորաստեղծ, շահույթ չհետապնդող իրավաբանական անձ «Ախալքալաքի սպասարկման կենտրոն»-նն աշխատում է 4 ուղղություններով.
1. Քաղաքից աղբի հավաքում և տեղափոխում
2. Գյուղերի և քաղաքների արտաքին լուսավորություն
3. Քաղաքի կանաչապատում
4. Գյուղերի ոռոգման համակարգ

Բոլոր ծառայությունները համալրված են, բացառությամբ քաղաքի աղբահանության, որտեղ հավաքարարների կարիք ունեն: Յուրաքանչյուր ծառայության ունի ղեկավար, երկու մասնագետ և աշխատակազմ:

Քաղաքի աղբահանության ծառայությունը աշխատում է իր սովորական ռեժիմով՝ փողոցներից աղբը հավաքվում է շաբաթը երկու անգամ, քաղաքի աղբարկղերը մաքրվում են ամեն օր, իսկ գյուղական վայրերից՝ ամեն երեք օրը մեկ:

Ներկա պահին, աշխատողները ամեն օր մաքրում են միայն կենտրոնական փողոցների որոշակի հատվածներ և կենտրոնական զբոսայգին, իսկ քաղաքի մյուս հատվածները և №1 զինվորական ավանը չեն մաքրվում: Աշխատում են 13 հավաքարար, սակայն, ըստ ծառայության կենտրոնի պետ Արմեն Բիչախչյանի, նրանք աշխատողների կարիք ունեն:

«Հավաքարարների հարցը շատ լուրջ է, ինչպես նաև տեխնիկայի հարցը: Մենք շատ քիչ տեխնիկա ունենք: Հավաքարարի աշխատավարձը կազմում է 312 լարի: Յուրաքանչյուրը ամեն օր մաքրում է 380-420 մ: Ստացվում է օրական 10 լարի: Սա շատ քիչ է, մենք ուզում ենք պահանջել բարձրացնել հավաքարարների աշխատավարձը և գնել տեխնիկա», – ասում է Արմեն Բիչախչյանը:

Ըստ Բիչախչյանի, նրանց խոստացել են 100 աղբարկղ, որոնք կտեղադրվեն գյուղերում և բազմահարկ տների բակերում: Բացի այդ, ծառայությունը նոր աշխատողների ընդունման դեպքում, մտադիր է մաքրել նաև քաղաքի փոքր պուրակները:

Լուսավորման ծառայությունը ներկայումս զբաղվում է գյուղերում և քաղաքում փողոցների լուսավորության փչացած լամպերի փոխարինմամբ: Կարծախ մայրուղու հարևանությամբ գտնվող գյուղերում լուսավորման լամպերը փոխվել են, ու Արմեն Բիչախչյանի խոսքերով, այսօր կսկսեն աշխատել Արագվա գյուղի մայրուղու հարակից գյուղերում:

Քաղաքի կանաչապատման ծառայությունը, ըստ Արմեն Բիչախչյանի, կզբաղվի քաղաքի կանաչապատմամբ, սակայն որտեղ և ինչ է կատարվելու դա դեռ հայտնի չէ: Բացի այդ տնկվելու է 120 ծառ, սակայն տնկման վայրը ևս դեռ որոշված չէ:

Ոռոգման համակարգի ծառայությունը նույնպես դեռ չգիտի, թե որտեղ և ինչպես պետք է աշխատի, հայտնի է միայն, որ զբաղվելու են քաղաքապետարանի 27-28 գյուղերում ոռոգման հարցով:

Նոր կազմակերպությունն իր տնօրինության տակ ունի 6 աղբատար մեքենա, վերամբարձ կռունկ և գրեյդեր:

Նոր կազմակերպության ֆինանսավորումը կատարվում է տեղական բյուջեից, այս փուլում սպասարկման կենտրոնի գործունեության համար նախատեսված է 390 000 լարի և 40 000 լարի՝ փչացած լամպերի փոխարինման համար:

Շուշան Շիրինյան