Ջավախքի SJGC գազաբաշխիչ ընկերությունը վերստուգում է բաժանորդների հաշվիչների ցուցմունքները` վերահսկիչների աշխատանքը ստուգելու նպատակով, թե արդյոք դրանք ճիշտ են գրանցվել նրանց կողմից՝ այդպես են բացատրում գազի անդորրագրերի ուշացումը SJGC- ից:

Ջավախքի գազաբաշխիչ SJGC ընկերությունն այս ամիս դեռ բաժանորդներին չի բաժանել ապրիլին սպառված գազի անդորրագրերը, ինչն Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների բնակչության շրջանում տարբեր խոսակցությունների առիթ է տվել: Դրանից առաջ անդորրագրերը հանձնում էին մինչ հաջորդ ամսվա 10-ը: Եվ քանի որ ապրիլը երկրորդ ամիսն է, ինչ գազի սպառումը սուբսիդավորվում է՝ մինչև 200 խորանարդ մետր գազ ծախսած բաժանորդներին, բնակչության շրջանում խոսակցություններ են ծագել, որ հաշվիչի ցուցմունքները փոխվում են, տեղի է ունենում ցուցմունքների կեղծում: Հաշվիչների կրկնակի ստուգումն էլ բնակչության շրջանում բացատրություն է ստացել, որ ցուցմունքները կրկնակի անգամ են վերցվում, որպեսզի ծախսը ցուցադրվի ավելի քան 1 ամսվա համար:

Jnews- ը նաև բազմաթիվ հարցեր և նամակներ է ստացել, որտեղ ընթերցողները խնդրում են պարզել անդորրագրերի ուշացման պատճառը:

Ջավախքի SJGC գազաբաշխիչ ընկերությունից ասացին, որ բնակչության հաշվիչների ցուցմունքների վերստուգումն ընթացքի մեջ է, այսինքն, նրանք ստուգում են վերահսկողներին ՝ արդյոք նրանք ճիշտ են գրանցել բնակչության հաշվիչների ցուցմունքները: Սակայն, SJGC- ից հաստատում են, որ նոր ցուցմունքները չեն հաշվարկվելու ամսական ծախսի վրա, այլ հանվում են, որոշելու բաժանորդների օրական միջին սպառումը և ստուգելու վերահսկիչների ցուցմունքները:

«Այս ամիս անդորրագրերը ուշ կհանձնվեն բաժանորդներին, քանի որ նախարարությունը անդորրագրերն է պահանջել, և մենք վերստուգում ենք, որպեսզի սխալներ չլինեն: Եթե անհրաժեշտ լինի, մենք երրորդ անգամ էլ կստուգենք», – ասացին գազաբաշխիչ ընկերությունից:

Հիշեցնենք,որ կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ ստեղծված իրավիճակի պատճառով պետությունը որոշում էր կայացրել մարել բաժանորդների մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը, բայց միայն նրանց, ովքեր սպառել են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ և մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև նույն բաժանորդների ջրամատակարարման և աղբահանման ծախսերը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում մարտ ամսին գազի սպառման պետական սուբսիդավորուման ծրագրից օգտվել է 4015 բաժանորդ, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 2820 բաժանորդ: Ըստ կոպիտ հաշվարկների, «SJGC» գազամատակարարման ընկերությունն ունի ավելի քան 17 000 բաժանորդ: