Դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր Թադևոսյանի անվան կարատեի փոխանցիկ գավաթի անդրանիկ բաց առաջնությունը, որին մասնակցում էին մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և Ջավախքից։

Ջավախքից մրցույթին մասնակցում էին Ախալքալաքի մարզադպրոցի Մաջադիա գյուղի մասնաճյուղի ութ մարզիկներ, մարզիչ Սարգիս Մարգարյանի գլխավորությանբ։

Ինչպես ասում է մարզիչը, մեր մարզիկները հայրենի Ջավախք են վերադարձել բազում մեդալներով։

Ալեքյան Հենրին 6-7 տարեկանների միջև, +27 կգ քաշային կարգում գրավել է 3-րդ հորիզոնականը,
Պարոնյան Մարկոզը 8-9 տարեկանների միջև, -27 կգ քաշային կարգում՝ 3-րդ հորիզոնական,
Արոյան Վալերը 8-9 տարեկանների միջև, -32 կգ քաշային կարգում՝ 3-րդ հորիզոնական,
Հովհանիսյան Լադիկոն 8-9 տարեկանների միջև, -37 կգ քաշային կարգում՝ 3-րդ հորիզոնական,
Հովականյան Դանիել՝ 10-11 տարիքային խմբում, +48 կգ քաշային կարգում՝ 3-րդ հորիզոնական,
Սողբաթյան Գոռ՝ 10-11 տարիքային խմբում, -32 կգ քաշային կարգում՝ 3-րդ հորիզոնական,
Ղազարյան Գրիգորը 14-15 տարեկանների միջև, +70 կգ քաշային կարգում՝ 3-րդ հորիզոնական,
Էվաջյան Վալոդյան 16-17 տարեկանների միջև, -61 կգ և –67 կգ քաշային կարգերում գրավել է 2-րդ հորիզոնականները։

Հարկ է նշել նաև, որ մարզիկ Արոյան Վալերը, ով Արագվա գյուղից է երկու տարի է ինչ մարզվում է Մաջադիայի մարզադպրոցում, նա ունի բազում հաղթանակներ ինչպես Վրաստանի, այնպես էլ աշխարհի չեմպիոն է, պարգևատրվել է բազում մեդալներով։

Մրցույթի կազմակերպիչն է Ոսկան Մարգարյանը, ով մարզիչ Սարգիս Մարգարյանին հատուկ գավաթ է հանձնել Ջավախքը ներկայացնելու համար։

Սարգիս Մարգարյանը կարևորելով այս մրցաշարը, նշեց, որ նման առաջնություններն օգնում են նախապատրաստվել 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Մրցավարությունը անցակցվել է WKF-ի նոր ոճով, ինչը համապատասխանում է օլիմպիական խաղերի կանոնակարգին։

Գայանե Ակոջյան