13-ամյա վրացի գեղասահորդուհի Ինգա Գուրգենիձեն Լյուբլիանայի Գրան պրիում ոսկե մեդալ է նվաճել: Այս մասին հայտնում է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը:
13-ամյա մարզուհին հավաքել է 177,82 միավոր՝ այդպիսով նվաճելով ոսկե մեդալը։
Անցյալ տարվա հոկտեմբերին Գուրգենիձեն ներկայացրել է Վրաստանը Իտալիայի գեղասահքի պատանեկան Գրան պրիում և վերցրել բրոնզե մեդալը:
Հիմա Ինգան մեկնում է մասնակցելու աշխարհի պատանիների առաջնությանը, որը կանցկացվի կանադական Կալգարի քաղաքում փետրվարի 27-ից մարտի 5-ը։