Russian      Georgian

Մայիսի 6-ին Ախալքալաքի Վարչությունում նշեցին կարատեի աշխարհի չեմպիոն՝ մեդալակիրների վերադարձը:

11227533_890178424357469_1293948285934632277_o
Տեղական իշխանության ներկայացուցիչները՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը և Վարչութան սպորտի և երիտասարդության հարցերով բաժնի վարիչ Վալերի Ստելմաշովը շնորհավորելով պատանի մարզիկներին և նրանց մարզիչներին տարած հաղթանակի առիթով, վերջիններիս պարգևատրեցին պատվոգրերով և հիշարժան նվերներով՝ ժամացույց, կշեռք և թուր:
11194540_890178331024145_2637962805300857439_o

11182538_890178697690775_3764472234167285333_o
Մայիսի 1-3-ը Թբիլիսիում ընթացավ կարատե WSKU-ի աշխարհի առաջնություն: Մրցումներին մասնակցում էին մոտ 1900 մարզիկներ, աշխարհի շուրջ 50 երկրներից: Մարզիկների խոսքերով մրցաշարն ընթացել է շատ լարված պայքարում, սկսվել է առավոտյան ժամը 9-ին և ավարտվել գիշերվա ժամը 1-ին:
10835315_890178557690789_5484437264896070143_o

11022579_890183934356918_6166362896699675222_o
Աքսաննա Ավետյանը դարձավ աշխարի չեմպիոն մինուս 44 կգ քաշային կարգում, 10-11 տարեկաների Շոբու Իպոն Կումիտե մրցաձևում դառնալով ոսկե մեդալակիր: Ինչպես նաև բրոնզե մեդալ վերցրեց КАТА մրցաձևում: Գևորգ Հակոբյանը 68 կգ քաշային կարգում, 16-17 տարեկանների պայքարում դարձավ Կումիտե W.K.F.-ի արծաթե մեդալակիր: Վերջինս արծաթ տարավ նաև Շոբու Իպոն մրցաձևում: 46-50 տարեկանների մրցապայքարում մարզիչ Ռաֆայել Դարբինյանը ևս դարձավ արծաթե մեդալակիր: Ախալքալաքից մրցաշարին մասնակցում էին 14 հոգի, 12 մարզիկներ և 2 մարզիչ: