Խանդո գյուղի երիտասարդությունը ֆուտբոլային մրցաշար է կազմակերպել շրջանի գյուղերի միջև՝ նվիրված Արթուր Մելիքյանի հիշատակին:
Մարտի 20-ին Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում բացվեց ֆուտբոլային մրցաշար, որն ընթանալու է շրջանի գյուղերի միջև: Մրցաշարը նախաձեռնել է գյուղի երիտասարդությունը Արթուր Մելիքյանի ընտանիքի աջակցությամբ:
Մրցաշարին մասնակցում են 16 գյուղի թիմեր, իսկ Խանդոն ներկայանում է երկու թիմով:
Մրցաշարի մեկնարկը տրվեց Խանդո և Մերենիա թիմերի խաղով: Եղանակային վատ պայմանների պատճառով այսօր պլանավորված 6 խաղից, ընդամենը 3-ն անցկացվեց: Մրցաշարը կընթանա 4-5 օր: Հաղթողները կպարգևատրվեն գավաթով և մեդալներով:
Խանդո գյուղի բնակիչ Արթուր Մելիքյանը ողբերգական մահով մահացել է անցած տարի Մոսկվայում:
Շուշան Շիրինյան