Մեծ Գոնդուրա գյուղի դպրոցում անլուծելի խնդիր է խոնավությունը, որը մշտական վերանորոգման անհրաժեշտություն է ստեղծում, ինչպես նաև հնարավոր չէ ձմռանը դասասենյակները տաքացնել:

School Gendira 6

Մեծ Գոնդուրա գյուղի դպրոցը կառուցվել է 1989 թ.-ին: Ինչպես մեզ պատմեց դպրոցի տնօրեն Համայակ Միքայելյանը, յոթ տարի առաջ մարզադահլիճի հատակը փոխել են, բայց արդեն երեք տարի է, խոնավության պատճառով կրկին այն փտել է:

School Gendira 7

Դպրոցի մոտով գետ է հոսում, այդ պատճառով էլ դպրոցում խոնավությունն անհաղթահարելի է: Մասնակիորեն խնդրին լուծում տալու նպատակով դասասենյակներն ու միջանցքները բենտոնապատել են, որն էլ փակել են լինոլեումով (հատակապատման պոլիմերային փաթթոցային նյութ): Սակայն հիմա էլ լինոլեումը մաշվել է և կարկատանները խանգարում են աշակերտներին դպրոցում անարգել տեղաշարժվել:

School Gendira 4

Ձմռանը, շատ դժվար է տաքացնել դասասենյակները, որքան էլ տաքացնում են էլի ցուրտ է:

School Gendira 2

Ֆիզկրթության դասերը ձմռանը ստիպված են լինում անցկացնել դասասենյակներում, շախմատ ու շաշկի են խաղում, իսկ գարնանը դպրոցի բակում, ֆուտբոլ ու վոլեյբոլ են խաղում:

School Gendira 1

Ինչպես ասում է տնօրեն Համայակ Միքայելյանը, նա Թբիլիսիից մասնագետ է հրավիրել, ով գնահատել է մարզադահլիճի վերանորոգումը 40 000 լարի: Դպրոցը ունի` 65 000 լարի, սակայն դպրոցը ունի նաև այլ խնդիրներ, այդ պատճառով 25 000 լարիից ավելին վերանորոգման համար հնարավոր չէ հատկացնել: Իսկ վերանորոգումն սկսելու համար դպրոցին պետք է թույլտվություն ստանալ Կրթության և գիտության նախարարությունից:

School Gendira 3

Այս դպրոցում սովորում է 166 աշակերտ: Դպրոցը չունի կենտրոնական ջեռուցում, ձմռանը դասասենյակները փառելափայտով են տաքացնում: Դասասենյակներում կան նոր սեղաններ և աթոռներ:

School Gendira 8

Այս տարի Կրթության նախարարությանը կիրականացնի դպրոցի շենքի ուսումնական մասի տանիքի վերանորոգման աշխատանքներ, քանի որ այնտեղ առկա է ճառագայթում:

Scholl Gendira 7

Տնօրեն Համայակ Միքայելյանն ասում է. «Ես ուզում եմ, որ մեր դպրոցի մարզադահլիճը վերանորոգվի, որ աշակերտները կարողանան զբաղվել սպորտով: Եթե մարզադահլիճը վերանորոգվի, ապա գյուղի երիտասարդները խաղաթղթերով թուղթ խաղալու փոխարեն, կկարողանան զբաղվել սպորտով»:

Scholl Gendira 9

Բորիս Ղարսլյան