Ախալքալաքում բացվել է հունարեն լեզվի ուսուցման կենտրոն, որտեղ 25 հույն և ոչ միայն հույն երեխա և մեծահասակ է սովորում:

Կենտրոնը բացվել է Սամցխե-Ջավախքի հույների միություն «Պատրիդա»-ի ղեկավար Միխաիլ Կոլիկիդիի նախաձեռնությամբ։

Կենտրոնում գործում է 2 խմբակ, 10 հոգի մեծերի խմբում, 15 հոգի փոքրերի։

Լեզվի ուսուցման կենտրոնը բացվել է հույն և խառը՝ հույն-հայկական և հույն-վրացական ընտանիքների երեխաների համար։

«Այս ամենը արել ենք նրա համար, որպեսզի հույն երեխաները գիտակցեն իրենց հույն լինելը և հպարտանան, որ իրենք պոնտոսցի հույներ են։ Շատ հիասթափվեցի, երբ լսեցի հույն երեխաներին, ովքեր իրենց վրացի կամ պակիստանցի էին համարում», – ասաց Միխաիլ Կոլիկիդին։

Ուսուցչուհին տեղացի հույն է՝ Մացուկատով Լամզիրան, ով էլ վարձատրվում է Վրաստանում Հունաստանի դեսպանատան կողմից։ Դասընթացները անցկացվում են և նոր, և 5 տարի առաջ ձեռք բերված դասագրքերով:

ashakert

Մյուս ծախսերը Միխաիլ Կոլիկիդին վերցրել է իր վրա։

Երեխաների ծնողները ուրախ են նման հնարավորության համար։

«Ես, որպես երկու ազգությամբ հույն երեխայի մայր, շատ ուրախ եմ, որ բացվել է կենտրոն, որտեղ առանց վարձավճարի երեխաները կարող են սովորել հունարեն, որի համար էլ շատ շնորհակալ եմ Միխաիլ Կոլիկիդիին։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իմանալու իր մայրենի լեզուն, որպեսզի գոնե կարողանա տարրական շփվել։ Ըստ ինձ պետությունը պարտավոր է հոգ տանել ազգային փոքրամասնությունների մասին և նրանց համար ստեղծել այն պայմանները, որոնց միջոցով էլ նրանք իրենց կզգան լիարժեք քաղաքացի», – ասաց Ժաննա Խաչատուրյանը։

hiyn erexa

Գայանե Ակոջյան