Ախալքալաքի №4 հանրային դպրոցի շենքի շահագործման հանձնելու ժամկետը հետաձգվել է, այս անգամ շինարարական ընկերությունում խոստանում են աշխատանքները ավարտել մինչ 2017թ.-ի մարտի վերջ:

N4 հանրային դպրոցում, Ախալքալաքում հայտնի որպես Դեմիրճյանի անվան դպրոց, վերանորոգման աշխատանքները դեռ ընթանում են: Ուժեղ սառնամանիքների ժամանակ որոշ ընդհատումից հետո, աշխատանքները վերսկսվել են:

Դպրոց մեր այցի ժամանակ աշխատանքները եռում էին, կատարվում էին ներքին աշխատանքներ, հիմնականում՝ պատերի սվաղումներ: Շինարարությունում աշխատում է ավելի քան 30 մարդ:

shkola1

«Սկզբում մենք ասում ենք և խոստանում ըստ պլանի, բայց երբ աշխատանքը սկսվում են շատ բան է փոխվում: Ձմռանը ցուրտ էր, ներսում նույնպես անհնար էր իրականացնել աշխատանքներ: Հիմա մի քիչ տաք է ու արդեն աշխատում ենք, կատարում ներքին աշխատանքները», – ասում է շինարարության համակարգողի օգնական Բեգար Գոգինավան:

Նրա խոսքերով, իրենք շենքում փոխել են ամեն ինչ՝ դռները, առաստաղները, պատերը, ջեռուցման համակարգի մարտկոցները, բացի պատուհաններից:

«Պատուհանները չենք փոխում, դրանք նոր են, մենք պարզապես կմաքրենք: Կվերանորոգենք մարզադահլիճը, դահլիճը, զուգարանը կտեղափոխենք շենքի ներս: Բակերի բարեկարգումը չի մտնում մեր պարտականությունների մեջ: Բակը կբարեկարգվի մեզնից հետո, մեկ այլ ընկերության կողմից», – հավելեց Բեգար Գոգինավան:

Շինարարությունում աշխատում են նաև տեղի շինարարները, նրանք մոտ 25-ն են, բայց կան նաև աշխատողներ այլ շրջաններից:

shkola2

Միխայիլ Դեմուրչյանը տեղացի է, աշխատում է դպրոցի վերանորոգման աշխատանքներում սեպտեմբերից:

«Այստեղ 2-3 բրիգադ տեղացիներ են աշխատում: Կարծում եմ որ մարտի վերջ կավարտենք: Ամեն ինչ հիմնովին վերանորոգում ենք», – ասաց Միխայիլ Դեմուրչյանը:

shkola6

Շինարարությունն անցկացնում է «Georgian Engineering» վրացական ընկերությունը, որը ֆինանսավորում է Հազարամյակների կոչ – Վրաստան հիմնադրամը:

Հիշեցնենք, որ շինարարությունը սկսվել է անցյալ տարվա օգոստոսին: Դպրոցի ուսման պրոցեսը ընթանում է №1 հանրային դպրոցում, որտեղ երեխաները սովորում են երեք հերթափոխով:

shkola5

Շուշան Շիրինյան