Առաջին ալիքի «VOD» բջջային հավելվածը, որը մարկետներում ներդրվել է փետրվարի 5-ին, արդեն ունի 8000 օգտատեր:
Փետրվարի 23-ին, «Իդեալուրի դեդա» սերիալի նոր սեզոնի առաջին սերիան հեռուստատեսային եթերից առաջ հրապարակվել է նոր հավելվածում և ուղիղ եթերով պրեմիերային հետևել է միաժամանակ 2500 մարդ:
«Mobile TV»-ում Առաջին ալիքի նախագծերի պրեմիերաները կկրեն պարբերական բնույթ: Առաջին ալիքի նոր բջջային հավելվածը միավորում հեռարձակողի մի քանի ուղղություն:
«Mobile TV»-ում զետեղված են Առաջին ալիքի կրթական և ժամանցային հաղորդումները: Բացի այդ, վերբեռնվում են «Օրվա լուրերը» հակիրճ: Այստեղ է նաև «Հեռուստադպրոցի» արխիվը, որը մշտապես թարմացվում է:
Բջջային հավելվածի համար ստեղծվում է հատուկ կոնտենտ: Օգտատերը կարող է, ստեղծել իր փլեյլիսթը և ներբեռնել հաղորդումները և տեսանյութը՝ առանց համացանց դիտելու համար:
«Mobile TV»-ն հնարավոր է ներբեռնել ինչպես APP Store-ում, այնպես էլ՝ Play Store-ում: