Գիորգի Թումասյանը, «Խաղաղության հիմնադրամ» կազմակերպության հիմնադիրը հաղթող է ճանաչվել Երիտասարդության հարցերով և սպորտի նախարարության ծրագրով` «Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչը ՄԱԿ-ում»:

21-րդ մասնակից Գիորգի Թումասյանը անցել է երեք ընտրական փուլերը: Երրորդ փուլում մասնակիցները ներկայացրել են հրապարակային ելույթ: Գիորգի Թումասյանի ելույթը վերաբերում էր երիտասարդների առջև դրված ազգային և միջազգային մակարդակներով մարտահրավերների` նմանություններն ու տարբերությունները: Հաղթողը հայտարարվել էր ձեռք բերված միավորների ամփոփումով: Դա մանդատ է մեկ տարվա ժամկետով:

«Մեկ տարվա ընթացքում, ես կաշխատեմ սերտորեն համագործակցել կառավարության միջազգային և ոչ պետական կազմակերպությունների, երիտասարդական խմբերի հետ, լուծելու նրանց խնդիրներն ու հարցերը: Դրանք կլինեն այն հարցերը, որոնք հուզում են վրաց երիտասարդությանը, ելույթում, որը ես ներկայացրել էի եզրափակչում, ես նշեցի իմ առաջնահերթությունները: Ես ունեմ բավականին շատ առաջնահերթություններ, իհարկե, նրանք պետք է լրացվեն այդ պրոցեսում», – ասաց Գիորգի Թումասյանը:

Առաջնահերթությունների շրջանակներում Գիորգի Թումասյանը նշեց երիտասարդների գործազրկության խնդիրը, Վրաստանի օկուպացված տարածքների խնդիրները, երիտասարդ աղջիկների իրավունքները, էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների իրավունքները:

«Դա և կրթության հարցերն է, օս և աբխազ եղբայրների հետ հարաբերությունները, ինչպես նաև մեր աբխազ և օս երիտասարդների վիճակը ովքեր ապրում են օկուպացված տարածքներում: Իհարկե, բացի այդ կան բազմաթիվ այլ առաջնահերթություններ, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող երիտասարդների խնդիրները և այլն», – ավելացրել է նա:

2012-2016 թթ. ժամանակահատվածի ընթացքում Թումասյանը Վրաստանի ազգային փոքրամասնությունների առաջին ներկայացուցիչն է, ով կներկայացնի Վրաստանի երիտասարդությունը ՄԱԿ-ում:

«Իհարկե, ինձ հայտնի են բոլոր խնդիրները կապված էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում նաև երիտասարդության խնդիրները: Առաջին հերթին, դա պետական ​​լեզվի չիմացության խնդիրն է: Ինչպես նաև խնդրահարույց է ինտեգրման խնդիրը մասնավորապես, տարածաշրջաններում: Բոլոր հարցերը առավելագույնս կհնչեցվեն: Միևնույն ժամանակ, ինտեգրումը հասցնելու այն մակարդակին, հաշվի առնելով նոր հնարավորությունները, որոնք արդեն Վրաստանի կառավարությունը մշակում է, օրինակ 1+4 ծրագիրը ընդունվողների համար և այլն: Սրանք այն ծրագրերն են, որոնք Վրաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացնում է այս փուլում», – ասում է Գիորգի Թումասյանը:

Վերոնշյալ «Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչը ՄԱԿ-ում» ծրագիրը Վրաստանում գործում է 2012 թ.-ից, և ամբողջությամբ ֆինանսավորվում է Երիտասարդության և սպորտի նախարարության կողմից, որը համարվում է Միավորված ազգերի կազմակերպության առավել հաջող նախաձեռնություններից մեկը:

Գլխավոր ասամբլեան առաջին անգամ 1981 թ.-ին կոչ է արել երկրներին երիտասարդ պատվիրակներին մտցնել պաշտոնական պատվիրակությունների մեջ: Այս կոչը արձանագրվել է ՄԱԿ-ի մի քանի բանաձևերում: Ընտրված ներկայացուցիչը անցկացնում է խորհրդակցություն երիտասարդների հետ, անցկացնում հանդիպումներ ամբողջ երկրում: Ավելի ուշ, նա ուղղևորվում է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ Նյու Յորքում, որտեղ, որպես Վրաստանի պատվիրակության լիիրավ անդամ, մասնակցում է միջոցառումների և հանձնաժողովի լսումներին. Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի նիստին ելույթ ունենում և մասնակցում երիտասարդների վերաբերյալ կանոնակարգերին:

Նա նաև կարող է մասնակցություն ունենալ Տնտեսական և սոցիալական խորհրդի սոցիալական զարգացման Հանձնաժողովի նիստերին:

Քրիստինե Մարաբյան