Ինչու՞ են Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշ հայտարարություններ Վրաստան կատարած այցի ընթացքում առաջացրել քննարկումների ալիք հյուրընկալող երկրում: Ինչպիսի՞ն են մերձավոր հարևան պետությունների միջև հարաբերությունները արտաքին քաղաքականության տարբեր վեկտորներով և ինչպե՞ս է ազդում Ադրբեջանը հայ-վրացական հարաբերություններին:
Այս տարվա փետրվարի 23-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով այցելեց Վրաստան: Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին՝ այն ներուժը, որը առկա է տնտեսական համագործակցության ոլորտում լիարժեք չի օգտագործվում, չնայած երկկողմ առևտրատնտեսական ցուցանիշների աճի: Հայաստանի և Վրաստանի վարչապետները նաև քննարկեցին հայ-վրացական համագործակցությունը՝ տնտեսության, առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտում:
Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, Կարեն Կարապետյանի այցը Վրաստան շատ կարևոր էր:
«Մարդ, ով բավականին ակտիվորեն տեղեկացված է ոչ միայն Հայաստանի տնտեսական և քաղաքական իրավիճակին, այլ նաև տարածաշրջանային համատեքստին, քանի որ երկար տարիներ նա զբաղեցրել է պաշտոններ՝ այդ թվում նաև «Գազպրոմ»-ում: Համապատասխանաբար քննարկվեցին բավականին լայն շրջանակի հարցեր, սկսած հաղորդակցական, էներգետիկ հարցերից մինչ Հայաստանի և Վրաստանի ավանդական օրակարգի երկկողմ ձևաչափով հարցերը: Հատուկ կարևորություն է ստացել էներգետիկ բանակցությունները հայկական տարանցման որևէ այլընտրանքային ուղիների բացման հնարավորության հետ կապված Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան և հետ: Ինչպես ես հասկացա կան որոշ համաձայնություններ, որոնք մասնավորապես դեռ չեն բացվում, բայց ես կարծում եմ, որ դա բավականին դրական դինամիկա է», – մեկնաբանում է Կովկասյան համալսարանի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Հայաստանում վարչապետի այցը դրական գնահատեցին, բայց Վրաստանում երկու երկրների միջև քննարկման թեման և համաձայնությունը թեժ քննարկումներ առաջացրեցին հասարակության մեջ: Թեժ քննարկումների թեմա դարձավ Հայաստանի համար Վերին Լարսի այլընտրանքային ուղիների փնտրումը:
Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն, ինչպես նաև շատերը, համաձայն են այն կարծիքին, որ տրանսպորտային փոխանցումները Աբխազիայով անընդունելի են:
«Հայաստանի վարչապետը ոչինչ չի ասել երկաթուղու մասին, բայց եթե նկատի ունեն Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին, իմ դիրքորոշումը միանշանակ է՝ այն չպետք է լինի: Աբխազիայի տարածքով երկաթուղու բացումը համարվում է օկուպացված տարածքների տնտեսական ճանաչում ու ուղղակի դավաճանություն է Վրաստանի շահերին: Սա աքսիոմա է: Հայաստանի վարչապետի այցը շատ ավելի լայն է, քան երկաթգծի թեման, որի մասին ոչ մի խոսք չի ասվել: Բացի այդ այն փաստը, որ Հայաստանը զգում է այս ճանապարհի կարիքը, պարզապես, հերթական առասպել է: Դրա կարիքը զգում է Ռուսաստանը, որպեսզի առաջ մղի ճանաչման քաղաքականությունը: ՀՀ վարչապետի այցը հետաքրքիր է լրիվ այլ պատճառներով: Կարապետյանը, պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու թեկնածուներից մեկն է, և շփումը նրա հետ շատ կարևոր է», – ասում է Գելա Վասաձեն:
Ըստ քաղաքագետ Ջոնի Մելիքյանի, պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը կանխատեսելի է, քանի որ դեռևս լուծված չէ Աբխազիայի և Վրաստանի միջև քաղաքական հակամարտությունը: Այս առումով ցանկացած հայտարարություն այն մասին, որ ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ մի երկրի համար, գործարկվի երկաթուղային հաղորդակցությունը Աբխազիայի տարածքով միշտ քննադատական է ընկալվում ոչ միայն Թբիլիսիում, այլև Աբխազիայում:
«Վարչապետը չի հայտարարել է, որ Լարսի այլընտրանքային ճանապարհը Աբխազիայի երկաթուղին է: Այս առումով ինձ թվում է, որ վրացական ընդդիմությունը ևս մեկ անգամ օգտվեց հայկական հարցից, և ինչու ոչ, կարելի է և այդպես ասել, որոշակի հիստերիա բարձրացեց: Այն հասկանալի է և ունի իր արմատները: Եվ իր հերթին կապված է հարևան Ադրբեջանի լոբբինգի գործոնի հետ Վրաստանում, որը նույնպես պարբերաբար իրեն զգացնել է տալիս», – ասում է Հայաստանի պետկառավարման ակադեմիայի տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Վրաստանում բացասաբար են ընդունել այդ բանակցությունները միայն արտաքին գործոնով կողմնակալ հասարակության որոշակի մասը:
«Կան որոշ շրջանակներ որոնք կապված են Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք փորձում են ստեղծել նմանատիպ բաներ վրացական տեղեկատվությունում, մեդիա դաշտում: Բայց ես չէի ասի, որ, ասենք, այցը բացասաբար ընկալվեց, բացի այդ պաշտոնական մակարդակով էր, և հենց այցը և Վրաստանի իշխանությունների դիրքը շատ ողջունելի էին, ավելին, քան բարեկամականը: Ես կարծում եմ, որ դա չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա, քանի որ նրանք հասել են ներկայիս բավարար դրական մակարդակի, չնայած բոլոր հակասություններին և խնդիրներին որոնք ստեղծվել են և ստեղծվում են Երևանի և Թբիլիսիի միջև հարաբերություններում: Այդ իսկ պատճառով, ես չեմ կարծում, որ այս տեսակ քարոզչությունը կազդի Հայաստանի և Վրաստանի միջև իրական քաղաքական ձևաչափին», – ասում է Սերգեյ Մինասյանը:
Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը փետրվարի 23-24-ին էր: Արդեն փետրվարի 25-ին Վրաստանում մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ ֆլեշմոբ անցկացրեցին Ռուսթավելի պողոտայում: Ակտիվիստները բաժանում էին բուկլետներ, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին: Հարկ է նշել, որ ակցիային մասնակցում էին նաև Ադրբեջանից ժամանած մարդիկ: Նույն օրը 1AZ.TV -ով տարածվեց տեսանյութ, որի մեջ որոշ վրացի երիտասարդ լրագրողներ ու արվեստի գործիչներ խոսում էին Խոջալուի մասին:
«Ես կարծում եմ, որ ադրբեջանական լոբբին այնքան էլ շատ չի ակտիվացել վերջին տարիներին: Կա որոշակի դինամիկա, միտումներ, սակայն, հաշվի առնելով աշխարհում նավթի գների անկումն ու ազգային արժույթի արժեզրկումը, այսօր նրանք չունեն բավարար ֆինանսներ, որպեսզի կազմեն մեծ ծրագրեր, այդ թվում` հակահայկական: Այս տարվա Խոջալուի հետ կապված իրադարձությունները ցույց տվեց, որ պետությունը չուներ մեծ ֆինանսներ խոշոր տեղեկատվական միջոցառումների համար և սահմանափակվեց փոքր նպատակաուղղված միջոցառումներով, որոնցից մեկն էլ անցկացվեց Թբիլիսիում: Ի պատասխան նմանատիպ գործողությունների ցույցեր անցկացրեցին նաև Թբիլիսիի հայերը, ովքեր հայտարարեցին, որ Ադրբեջանը չմիջամտի Վրաստանի քաղաքականությանը», – մեկնաբանեց Ջոնի Մելիքյանը:
Ըստ քաղաքագետ Գելա Վասաձեի, երկու կողմերից էլ ընթանում է սովորական տեղեկատվական պատերազմ:
«Այո, երկու կողմն էլ տանում են դա փոխանակ շփման ընդհանուր եզրեր գտնեն: Ի տարբերություն շատերի, ես կարծում եմ, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է գտնեն ընդհանուր բաներ, այլ ոչ թե այն, ինչը նրանց բաժանում է», – ասում է Գելա Վասաձեն:
Քրիստինե Մարաբյան