Մայիսի 28-ին Վրաստանի որոշ շրջաններում ջերմության ֆոնին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում սպասվում է +25, +30 աստիճան:
Մայիսի 29-ից 30-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի: Օդի ջերմաստիճանը երկրի արևմտյան մասում կնվազի մինչեւ +20, +25 աստիճան, իսկ արևելյան Վրաստանի ցածրադիր վայրերում կբարձրանա մինչեւ +28, +33 աստիճան:
Գիշերը և երեկոյան ժամերին Թբիլիսիում սպասվում է կարճատև ամպրոպ:
Ուժեղ քամի կլինի մայիսի 29-ից 30-ը: Սպասվում է +29, +31 օդի աստիճան: