Բրիտանական «Telegraph»-ը հրապարակել է 51 երկրների ցանկը, որտեղ զբոսաշրջիկների թիվը գերազանցում է բնակչության թիվը: Այս ցուցակում Վրաստանը զբաղեցնում է 37-րդ տեղը: Ըստ հրապարակման տվյալների, Վրաստանում, մեկ բնակչի հաշվով 1.4 զբոսաշրջիկ է գալիս:

Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայում նշում են, որ «Telegraph»-ը հրապարակել է ցուցակ, որը հիմնված է 2015 թ.-ի վիճակագրական տվյալների վրա, երբ Վրաստան է այցելել 5,9 միլիոն զբոսաշրջիկ, իսկ 2016 թ.-ին աճել է մինչ 6.3 մլն-ի:

«Telegraph»-ի վարկանիշում առաջին տեղում է Անդորրան, որտեղ մեկ շնչի հաշվով համընկնում է 33 զբոսաշրջիկ:

Լուսինե Աստոյան