«Մաեստրո» հեռուստաընկերության եթերում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկիրը չկարողացավ ստանալ լավագույն օրենքը, և մնաց այնպիսին ինչպիսին «Ազգային շարժման» ժամանակ էր:
«Այս Սահմանադրությունը, իր ստեղծման ընթացում գրվել է «Վրացական երազանքի» կողմից, ընդունվել «Վրացական երազանքի» կողմից, բայց այն մեր պետությանն է, մեր պետությունը կանգնած է այս փաստաթղթի նկատմամբ հարգանքի վրա», – ասել է նախագահը զրույցի ընթացքում:
«Իմ սահմանադրական պարտականությունների կատարման գործընթացում ես հավատարիմ էի Սահմանադրությանը, որը չի ընդունվել իմ կողմից կամ ինձ մոտիկ քաղաքական խմբի կողմից, բայց գլխավորը, դա գրավոր օրենք է, որին մենք ենթարկվում ենք: Համապատասխանաբար, մենք չկարողացանք ընդունել լավագույն օրենքը, չկարողանանք կատարել քայլ առաջ, չկարողանանք փոխվել: Ինչպիսին որ, «Ազգային շարժման» ժամանակ էինք, մենք այսօր նույնպես այդպիսին ենք, ես ունեմ իշխանություն, և ես կընդունեմ Սահմանադրությունը, բայց այս պետությունից բարձր, սրանից բարձր է, յուրաքանչյուր քաղաքացու շահը և իհարկե, ես հետին պլան եմ մղել իմ անձնական և քաղաքական հավակնությունները: Շատ քննադատություն ու վիրավորանքներ եմ ստացել, բայց այլ քայլ չէի կարող անել, ոչ միայն որպես նախագահ, այլև որպես այս երկրի քաղաքացի», – ասել Գիորգի Մարգվելաշվիլին: