Ախալքալաքի կենտրոնական մասը հոսանքազրկվել է էլեկտրափոխանցման գծերի վթարի պատճառով: Անցկացվում են վթարի վերացման աշխատանքներ:

Ինչպես խոստացել են «Էներգո Պրո Ջորջիայի» էներգոբաշխիչ ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնում էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի 2-3 ժամվա ընթացքում: