Չպահանջված տենդեր-մրցույթ, փոքր բյուջե և հարուստ խնջույք, բացի թվարկվածից էլ ինչի սպասեն Ախալքալաքի օրվա ընթացքում Ախալքալաքի քաղաքացիները:
Օգոստոսի 27-ին, Ախալքալաքի Սակրեբուլոյում տեղի ունեցած նիստի ժամանակ, վերջապես, որոշվեց Ախալքալաքի օրն անցկացնել սեպտեմբերի 15-ին: Սակայն, քաղաքի օրվա անցկացման էլեկտրոնային տենդեր-մրցույթը հայտարարվել է օգոստոսի 13-ին: Ամսի 21-ին ավարտվեց առաջարկություններ ընդունելու վերջնաժամկետը: Հայտարարված տենդերի գումարը կազմել է 5084 լարի: Սակայն ոչ-ոք չի ցանկացել մասնակցել աճուրդին: Տենդեր-մրցույթը ձախողվեց:
«Մեր պայմանները առանձնապես դժվար չէին, ֆինանսավորումը ընդամենը 5000 լարի է: Հնարավոր է չէին մասնակցում, քանի որ ուզում են ունենալ ավելի շատ եկամուտ: Նման տենդեր-մրցույթները մեծ շահույթ չեն տալիս, բայց կան նաև նման տենդեր-մրցույթներ, որտեղ եկամուտները մեկը մյուսին են հաջորդում: Եթե մենք նոր տենդեր-մրցույթ անցկացնենք, և եթե ոչ-ոք կրկին չմասնակցի, դա նշանակում է, որ նախագիծը ձախողվեց: Ես խնդրեցի մեր ղեկավարությանը, որ նրանք Գնումների գործակալության միջոցով թույլ տան մեզ միջոցառումն անցկացնել պայմանագրային տենդերով», – ասում է քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը:
Տոնը նշվում է երկրորդ անգամ: Տեղական իշխանությունները այն կանցկացնեն Խաս Բախչա զբոսայգում: Թեև տարիներ շարունակ առաջարկներ են եղել ակտիվացնել աղբի և գոմաղբի մեջ գտնվող Ախալքալաքի բերդը, և տոնն անցկացնել այդ վայրում, որտեղ սկիզբ է առել քաղաքը:
«Մենք ենթադրում էինք, որ կանցկացնենք բերդի տարածքում: Սակայն քաղաքի օրն անցկացնելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ, մոտ երկու անգամ ավելի: Ուստի որոշվել է անցկացնել կենտրոնական զբոսայգում: Համերգային մասը մեզ համար խնդիր չէ, քանի որ մենք կօգտագործենք քաղաքապետարանի ռեսուրսը: Ծախսերը հիմնականում վերաբերում են քաղաքի ձևավորմանը», – ասում է Վալերի Ստելմաշովը:
Ինչի վրա են ծախսվելու հատկացված գումարները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մրցույթային փաստաթղթերի տեղեկատվությունը:
Հրավիրատոմսեր` 50 հատ:
Ոսկե մեդալներ և ժապավեններ` 60 հատ:
Ախալքալաքի դրոշը Ախալքալաքի օր գրությամբ` 60 հատ:
Գովազդային բաններ «Ախալքալաքի օրը» մակագրությամբ, որը պետք է տեղադրվի Խաս Բախչայում 3 մ 15 մմ = 4,5 քառակուսի մետրի՝ 1 հատ:
Ախալքալաքի դրոշը 5-ը 3 մետրի վրա՝ 1 հատ:
Եվրամիության դրոշը 5-ը 3 մերտրի վրա՝ 1 հատ:
Վրաստանի դրոշը 5-ը 3 մետրի վրա՝ 1 հատ:
Փուչիկներ՝ 500 հատ:
Փոքր դրոշը 0,3-0,2 մ Ախալքալաքի զինանշանով` 300 հատ:
1000 մետր պարան:
Բաց վրան 3-ը 3 մետր բարձրության վրա, 2,2 մ՝ 4 հատ:
Բնական կարմիր գինի` 50 լիտր, սպիտակ գինի` 50 լիտր: Մի բաժակը 100 գրամ:
Բամբակե պաղպաղակ` 580 հատ անվճար
Հեքիաթային հերոսների կոստյումներ վարձով` 6 հատ:
Հեծանվամրցույթ 2018 գրությունով և Ախալքալաքի զինանշանով վերնաշապիկներ` 30 հատ:
Ախալքալաքի օրը 2018 և Ախալքալաքի զինանշանը` 25 հատ:
Վերնաշապիկներին ամրագրման համարներ 1-30-ը` 30 հատ:
Լարախաղաց՝ 1 խումբ:
Ամեն տարի Մշակույթի տան համերգային ծրագիրը, որտեղ Աշուղական դպրոցի աշակերտները երգում և պարում են Մշակույթի տան երեխաների հետ միասին, ավարտում են խնջույքով: Ստորև ներկայացնում ենք տենդերի ևս մեկ կետ` այլ վայրերից հրավիրված հյուրերի`30 անձի համար սնունդի համար հատկացված գումարը:
Մեկ հյուրի մենյուն
Տաք ուտեստներ
Խորոված` խոզի մսով, սմբուկով, լոլիկով, պղպեղով` 0,15 գրամ մեկ մարդու համար:
Քյաբաբ լավաշով` 0,15 գրամ:
Իշխանը խաշած` 0,15 կգ:
Լորի խորոված` 0.1 կգ:
Սառը ճաշատեսակներ
Պանրի տեսականի` 0.07 կգ:
Սմբուկը ընկույզով` 0.04 կգ:
Վարունգով և լոլիկով աղցան` 0,05 կգ:
Ձիթապտուղներ` 0,03 կգ:
Սնկով աղցան` 0,05 կգ:
Հաց` 0,15 կգ:
Տղեմալի` 0.03 կգ.
Բաժե 0,04 կգ:
Կարմիր խավիար կարագով և կիտրոնով` 0,03 կգ:
Աղցան օլիվյե` 0,05 կգ:
Կանաչ` 0.04 կգ:
Իմերեթական խաչապուրին 0.1 կգ:
Մրգային տեսականի (դեղձ, ձմերուկ, սեխ, խաղող, բանան, խնձոր, տանձ)` 200 գր:
Թխվածքի 4 տեսակ` 0.01 կգ:
Հանքային ջուր` 0.05 լիտր:
Կոլա, ֆանտա, լիմոնադ` 0.5 լ
Կարմիր գինի
Ամենաբարձր որակի օղի` 0.02 կգ է:
Ռեստորանը պետք է լինի Ախալքալաքում: