Այսօր՝ հունվարի 28-ին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի օրվան:

Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով: Ներկաները հոտնըկայս հարգեցին Հայոց բանակի կազմավորումից առ այսօր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։

Ներկա էին ԱԵԿ-ի սաները, ծնողները, մանկավարժները: Կենտրոնի սաները առաջինը կատարեցին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, խոսեցին Հայոց բանակի կազմավորման և անցած ուղու մասին:

AEK2

Կենտրոնում գործող «Ջավախքի պատանեկան միության» անդամները հանդես եկան հայրենասիրական և ռազմի երգերի կատարումներով:

Սաները մարմնավորեցին հայ զինվորին, երգեցին հայրենասիրական երգեր, պարեցին ռազմական պարեր և ներկայացրեցին ասմունք՝ նվիրված հայրենիքին և հայ զինվորին:

AEK1

Միջոցառման ավարտին ելույթի իր խոսքում ԱԵԿ-ի հայոց պատմության խմբակի ուսուցչուհի՝ Սյուզաննա Այվազյանը նշեց. «Հայոց պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ մարտիկները ստիպված են եղել խիստ անհավասար պայմաններում պայքարել հայրենիքի, ընտանիքի, սեփական կյանքի, արժանապատվության և վերջապես հավատքի համար: Հայ մարտիկի սխրանքներն իրենց մեջ ամփոփում են յուրօրինակ խորհուրդ ու պատգամ հետագա սերունդների դաստիարակության ու արժեհամակարգի ձևավորման գործում…»:

AEK4

Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Այն լիովին կազմավորվեց 4-5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովելով։