Արդեն գրեթե 10 օր է Հենզել Մկոյանի տան մոտ գտնվող Ազատություն-Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում լուսացույցերը չեն աշխատում: Լուսացույցերը միացված էին ՀԷԿ-ին, որը դադարեցրել է իր աշխատանքը: Քաղաքապետարանից ասում են, որ աշխատում են վերագործարկելու ուղղությամբ:
Ախալքալաքում ապատեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Ազատություն և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում լուսացույցներն անջատել է հենց Հենզել Մկոյանը: Քաղաքապետարանից պարզաբանեցին, որ հիդրոէլեկտրակայանը, որն էլեկտրաէներգիա էր տրամադրում այս լուսացույցների աշխատանքի համար, դադարել է գործել:
Նշենք, որ ՀԷԿ-ը պատկանում է նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքին: Jnews-ը փորձում է պարզել, թե ինչ պատճառով է կայանը դադարեցրել իր աշխատանքը՝ այն ժամանակավոր բնույթ է կրում, թե՝ մշտական:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի՝ լուսացույցերը շուտով կսկսեն աշխատել:
«Մենք արդեն դիմում ենք ներկայացրել «Energo Pro Georgia» ընկերությանը, որպեսզի նրանք լուսացույցը միացնեն իրենց էլեկտրամատակարարման ցանցին», – ասում է նա: