Ախալքալաքի շրջանում գործող մանկապարտեզները ամառային արձակուրդներից հետո իրենց աշխատանքը կվերսկսեն սեպտեմբերի 15-ից։ Քաղաքում գործող երեք մանկապարտեզից ոչ մեկը չի բացվի, բոլորը փակ են վերանորոգման նպատակով։
Վերանորոգման նպատակով փակվել էին թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները, բայց քանի որ որոշում է կայացվել, որ պետք է վերանորոգվի նաև թիվ 3 մանկապարտեզը, որտեղ հաճախելու էին թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, նույնպես չի բացվի։
“Քաղաքի երեք մանկապարտեզներն էլ փակվում են վերանորոգման համար, դրանք վերանորոգվում են Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի միջոցներով։ Մենք անպայման համապատասխան քայլեր կձեռնարկենք, որպեսզի աշխատող ծնողների երեխաները, ովքեր երեխաներին խնամող չունեն, տեղափոխենք գյուղերի մանկապարտեզներ, կտրամադրենք տրանսպորտ։ Իհարկե, երեխաների հետ նաև դաստիարակները կտեղափոխվեն”, – ասաց Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անաիդա Ասատուրյանը։
Թիվ 3 մանկապարտեզի վերանորոգումը սկսելու համար, պետք է շենքը դատարկեն վաղվանից՝ մինչև սեպտեմբերի 5-ը, որպեսզի այնուհետև սկսեն աշխատանքները։
Մանկապարտեզների վերանորոգման ժամկետը մեկ տարի է, սակայն հնարավոր է եղանակային պայմանների պատճառով ժամկետները երկարաձգվեն։
Նշենք նաև, որ քաղաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների վերակառուցման աշխատանքների էլեկտրոնային մրցույթը հայտարարել է «Մունիցիպալ զարգացման հիմնադրամը», որը հաղթել է ՍՊԸ “Մեդմշեն” ընկերությունը՝ 7 522 000 լարիով։ Իսկ պրեսկուրանտի մոտավոր արժեքը՝ 1 830 175․19 լարի է։
Կարող եք կարդալ նաև՝