Ախալքալաքի քաղաքապետարանում կբացվի երկու նոր ծառայություն՝ ներքին աուդիտ և վերահսկողական ծառայություն: Բացի այդ, սոցիալական ծառայությունը կվերակազմավորվի և կդառնա ադմինիստրացիայի բաժին:
Այս պահին Ախալքալաքի քաղաքապետարանում դեռևս այդ փոփոխությունները չեն կատարվել: Այդ փոփոխությունները կատարվում են երկրի կառավարության նախաձեռնությամբ:
«Մենք ունեինք աուդիտի բաժին, որը մտնում էր իրավաբանական ծառայության մեջ, նա կառանձնանա և կդառնա առանձին ծառայություն: Պարզապես կարգավիճակը կփոխվի: Աուդիտի հիմնական գործառույթը կլինի վերահսկել քաղաքապետարանի բոլոր ծառայությունների աշխատանքը՝ ֆինանսական, կարգապահական, կապված կոնկրետ ծառայություն աշխատանքի հետ», – բացատրում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետի, փոփոխությունները դեռ պետք է Սակրեբուլոյում հաստատվեն:
«Այս փոփոխությունները օրենքի տեսքով կան և մոտ ժամանակներս՝ հունվարին կամ փետրվարին, կստեղծվեն այդ ծառայությունները: Սակրեբուլոյի նիստի հաստատումից հետո կքննարկենք կադրային հարցերը: Հնարավոր է նոր ծառայությունում ընդունվեն հին կադրեր: Որոշ պաշտոնների համար կհայտարարվի տենդեր-մրցույթ և հաղթողները քնդունվեն աշխատանքի: Կան քաղաքապետարաններ, որտեղ այդ ծառայությունները առանձին են, բայց մերը մնաց իրավաբանական ծառայության կազմում, որպես բաժին », – ասում է Յուրիկ Ունանյանը:
Կառուցվածքային փոփոխություններից բացի քաղաքապետարանում կային գյուղի մասնագետների 15 թափուր աշխատատեղ: Մրցույթը տեղի է ունեցել և հաղթողները արդեն հայտնի են:
Քրիստինե Մարաբյան