Այսօր՝ հուլիսի 16-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի տոնը, որը երեխաների սիրելի տոներից է։ Ջրի, կյանքի, ուրախության և սիրո տոնակատարության դրվագներն այս օրվանից։

Վարդավառը հայկական ավանդական տոն է ի պատիվ Տիրոջ Պայծառակերպության։ Նշվում է Զատիկից 14 շաբաթ անց: Հայտնի է միմյանց ջրելու սովորությամբ:

Ախալքալաքում այս տարի եղանակը համապատասխան չէր։ Չնայած արևոտ օրվան, այսօր առանձնապես շոգ չէր, բայց այնուամենայնիվ տոնը նշվեց, շատերը թե ուրիշներին էին ջրում, թե իրենք ջրվում ու կարծես, թե ուրախ էին դրանից։ Ժողովրդական ավանդույթի համաձայն, տարին հաջող է նրանց համար, ում Վարդավառի ժամանակ ջրել են։

Սուրբ Խաչ եկեղեցու բակում, Տիրոջ Պայծառակերպության տոնական արարողությունից հետո, տեղի ունեցավ ավանդական ջրոցի։

vardavar1

vardavar2

jroci3

Տղաներն ու աղջիկները, չնայած մեծերի դժգոհություններին, որ կարող են մրսել, քանի որ դրսում այնքան էլ շոգ չէր, դույլերը վերցրին ու ուրախ տրամադրությամբ գնացին խաղալու։ Նախ, ջրեցին միմյանց, ապա սկսեցին շրջել հարևան փողոցներով և ջուր լցնել մյուսների վրա:

jroci1

jroci2
Աբուլում տղաները փնտրում էին մեկին, ում ջրեին և նա շատ չբարկանար։

jroci
Վարդավառն Աբուլ գյուղում

Իսկ Կարտիկամում ջրով լի դույլերով «զինված» երիտասարդները վազում էին անցուդարձող մեքենաների ետևից՝ վերջիններիս ջրելու մտադրությամբ։

jroc2
Վարդավառը Կարտիկամ գյուղում

Կրոնական և ժողովրդական տոնն Ախալքալաքում հաջողվեց:

vardavar3

jroci4

vardavar4

jroci6