Ախալքալաքի տեղական իշխանությունների նախաձեռնությամբ, մունիցիպալիտետի 2 խանութ՝ կարիքավորներին օգնելու նպատակով պատրաստել է անհրաժեշտ ապրանքների փաթեթ, յուրաքանյուր ընտանիքի 30 լարի արժողությամբ տոպրակներ: Քաղաքապետարանի աշխատակիցներն այդ տոպրակներն սկսել են բաժանել 100 ընտանիքի, որոնք Սոցիալական ծառայության գործակալության ցուցակներում նշված են որպես կարիքավոր:

Այս փուլում ակցիային միացել են երկու բիզնես օբյեկտ՝ «Օրանժ» խանութը, որը գտնվում է Կոթելիա գյուղում՝ ի դեմս գործարար Ռուբեն Գալստյանի և ՍՊԸ «Վան»-ը, որը հայտնի է Վանիկի մեծածախ խանութ անվամբ: Խանութները պատրաստել են առաջնային անհրաժեշտության մթերքներով 50 տոպրակ: Այսօր կամավորները, ովքեր ստեղծված իրավիճակում օգնում են կարիքավորներին, բաժանվել են 2 հոգուց բաղկացած 3 խմբի և քաղաքապետարանի մեքենաներով սկսել են սնունդը հասցնել հասցեատերերին:

produkti

100 կարքավոր ընտանիք ընտրվել է քաղաքապետարանի Սոցիալական ծառայությունների գործակալության և Սոցիալական ծառայության ցուցակներից: Ընտրվել են առաջին 100 ընտանիքները կամ մարդիկ, այսինքն` առավել կարիքավորները, դատելով սոցիալական միավորներից:

Մեկ մեքենա շրջում է քաղաքով, քանի որ այս ծրագրի 44-46 շահառուներն այստեղ են, իսկ մյուս երկուսը՝ գյուղերով: Մեկը դեպի շրջանի հյուսիս-արևելյան գյուղերը (Սամսար, Բարալեթ…), իսկ մյուսը՝ դեպի հարավ-արևմուտք (Կարծախ, Դադեշ…):

Կամավորները, որոնք հիմնականում Ախալքալաքի քաղաքապետարանի և «Վրացական երազանք» կուսակցության տեղական շտաբի աշխատողներ են, պետք է այսօրվա ընթացքում հացնեն բաժանել բոլոր տոպրակները, եթե ժամանակը բավականացնի:

Տեղական իշխանությունները տեղական գործարարներին հնարավորության սահմաններում հորդորում են օգնել մունիցիպալիտետի կարիք ունեցող այլ մարդկանց էլ, ով ինչով կարող է, որպեսզի աջակցեն կարիքավորներին այս ծանր իրավիճակում և միասին հաղթահարենք դժվարությունները: