Մարտի 14-ից Կարծախի անցակետը բաց է բոլորի համար։ Մինչ այդ կորոնավարակային համաճարակի հետ կապված անցակետը բաց էր միայն տարանցիկ բեռնափոխադրումների համար։ Իսկ քաղաքացիների համար Թուրքիա մուտքը հնարավոր էր միայն Սարփիի անցակետով։
Արդեն քաղաքացիների համար գործում է ոչ միայն Կարծախի, այլ նաև Վալեի անցակետը։ Վրաստանի քաղաքացիները առանց անարգել կարող են ելք ու մուտք անել։ Նրանք պարտավոր չեն, ոչ Վրաստանի սահմանին կորոնավարակի բացասական թեստ կամ պատվաստման անձնագիր ներկայացնել, ոչ էլ Թուրքիայի։
Իսկ Հայաստանի քաղաքացիները Կարծախից Թուրքիա մտնելու համար պետք է ունենան վիզա, որը հենց սահմանին են ձևակերպում, արժեքը՝ 25$, իսկ Ռուսաստանի քաղաքացիների համար որևէ պահանջ չի ներկայացվում։
Այլ երկրի քաղաքացիները Թուրքիայից Վրաստան մուտք գործելիս է պետք է ունենան՝ կամ կովիդ անձնագիր, կամ կորոնավարակի բացասական թեստ: