Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները կհիմնանորոգվեն։ Արդեն տևական ժամանակ է ընթանում է թիվ 2 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները, իսկ թիվ 1-ի աշխատանքները դեռ չեն սկսվել։

Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների վերակառուցման աշխատանքների էլեկտրոնային մրցույթը հայտարարել է «Մունիցիպալ զարգացման հիմնադրամը», որը հաղթել է ՍՊԸ “Մեդմշեն” ընկերությունը՝ 7 522 000 լարիով։ Իսկ պրեսկուրանտի մոտավոր արժեքը՝ 1 830 175․19 լարի է։

1

ՍՊԸ “Մեդմշեն” ընկերության ներկայացուցիչ, աշխատանքների վերահսկիչ Անզոր Քափիանիձեն ասաց, որ աշխատանքներն ընթանում են իրենց հունով, խնդիրներ ընթացքում չեն առաջանում։

3

«Հիմա ապամոնտաժման աշխատանքներ են տարվում, կատարել ենք առաստաղի, պատերի և հատակի ապամոնտաժումը, մաքրվել են պատերը, ինչպես նաև հատակը։ Հիմա աշխատում ենք պատերի և հիմքի ամրացնելու վրա։ Զուգահեռ դրսի տարածքն ենք մաքրում։ Կատարել ենք պատերի հորատման (ծակում, փորում) աշխատանքները։ Կլինի ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզ։ Աշխատանքները կավարտենք մոտ մեկ տարի հետո», – ասաց Անզորի Քափիանիձեն, ՍՊԸ “Մեդմշեն” ընկերության ներկայացուցիչը։

4

Նախակրթարանի վերակառուցման աշխատանքներում ներգրավված են 7-8 տեղացի աշխատողներ։

2

Թիվ 1 մանկապարտեզի վերակառուցումը նույնպես այս ընկերությունն է իրականացնելու, սակայն այնտեղ դեռ աշխատանքներ չեն տարվում։