Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի վերջին՝ 2024 թվականի օգոստոսի 22-ին կայացած նիստում սակրեբուլոյի պատգամավորները համաձայնություն են տվել իրականացնել 2 184 145 լարիի չափով որոշակի աշխատանքներ։
Օգոստոսի 22-ին կայացած նիստի ժամանակ պատգամավորները համաձայնվել են միջոցներ հատկացնել հետևյալ աշխատանքների համար.
1. Կոթելիա գյուղի խմելու ջրի խողովակաշարի վերականգնման համար՝ 100.000 լարի
2. Փոքր Սամսար գյուղի խմելու ջրի խողովակաշարի վերականգնման համար՝ 150 000 լարի.
3. Կորխ գյուղի մանկապարտեզում աշխատանքներ իրականացնելու համար՝ 300.000 լարի
4. Դիլիսկա գյուղի ֆուտբոլի դաշտի վերականգնման համար՝ 170 000 լարի
5. Զակ գյուղում ֆուտբոլի դաշտ կառուցելու համար՝ 120000 լարի
6. Բարալեթ գյուղում ֆուտբոլի դաշտ կառուցելու համար՝ 130 000 լարի
7. Բավրա գյուղում խաղահրապարակի կառուցման համար՝ 50 000 լարի
8. 14-րդ ավանում բնակելի շենքի տանիքի վերականգնման համար՝ 50000 լարի
9. Կեցխովելի թիվ 1 տան տանիքի վերականգնման համար՝ 50000 լարի
10 Մարգարյան փողոցի թիվ 47 շենքերի ապամոնտաժման համար՝ 150.000 լարի
11. Մաջադիա գյուղում վարժասարքերի հրապարակի կառուցման համար՝ 60.000 լարի
12. Օլավերդ գյուղում ֆուտբոլի դաշտ կառուցելու համար՝ 109 529 լարի
13. Նախկին թիվ 1 զինվորական ավանի կոյուղու վերականգնման համար՝ 207 825 լարի
14. Քաղաքային ճանապարհների ձնեմաքրման համար՝ 100.000 լարի
15. Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում տարերային աղետից օգնություն ցուցաբերելու համար՝ 30000 լարի
16. Թոթխամ գյուղում նոր ջրամատակարարման գծի կառուցման համար՝ 200.000 լարի
17. Թամարա թագուհու փողոցի սկզբնական հատվածի աստիճանների բարեկարգման համար՝ 60.000 լարի
18. Հոկամի գյուղի վարչական շենքի վերականգնման համար՝ 80.000 լարի
19. Բարալեթ գյուղի վանքի բարեկարգման համար՝ 36791 լարի
20. Էխտիլա գյուղի բնակիչներին հանգստի գոտի կառուցելու համար՝ 180.000 լարի
21. Թիվ 2 մանկապարտեզի տարածքում գտնվող կոյուղագծի տեղափոխման համար՝ 50000 լարի
2024 թվականի բյուջեի փոփոխություններով միջոցներ են հատկացվել նաև գնումների և այլ ծախսերի համար։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, եթե այս տարի որոշ աշխատանքներ չհասցնեն ավարտին հասցնել, հնարավոր է որ դրանք տեղափոխվեն հաջորդ տարի։