Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ախալքալաքում կորոնավարակի 4 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում է հանրային առողջապահության կենտրոնը:
Երեկ կատարվել է 111 թեստավորում, որից 66-ը՝ հակամարմինների, իսկ 45-ը՝ PCR:
Ախալքալաքում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 87 մարդ, ովքեր շփում են ունեցել վարակակիրների հետ: