Հունիսի 12-ի կեսօրին՝ 16:00-ից հետո, ուժեղ կարկուտը Ախալքալաքի շրջանի շատ գյուղերում վնասել է ցանքատարածքները: Հիմնականում տուժել են բանջարեղենը և մրգատու բերքը: Վնասի ճշգրիտ չափը դեռ հայտնի չէ:
Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր գյուղերում կարկուտը այլ տևողության է եղել՝ ինչ-որ տեղ ընդամենը մի քանի րոպե, իսկ ինչ-որ տեղ ավելի քան 10: Ախալքալաք քաղաքում ուժեղ կարկուտը տեղացել է 1 րոպե: