Ախալքալաքի մունիցիպալիտետի մի շարք դպրոցներում տարբեր առարկաներից թափուր աշխատատեղեր կան, այս մասին տեղեկությունը հրապարակված է teachersjob.ge կայքում:

Այսպիսով՝

Կարծախի հանրային դպրոցում ուսուցչի ազատ հաստիքներ կան հետևյալ առարկաներից՝
– V, VI, VII, VIII, IX դասարանների երաժշտություն,
– V, VI, VII, VIII, IX, X դասարանների կերպարվեստ և կիրառական արվեստ,
– IV, V, X, XI դասարանների օտար լեզու (անգլերեն),
– I, III, V, VI դասարանների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,
– X, XI, XII դասարանների ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, ինչպես նաև հատուկ ուսուցչի և գրադարանավարի ազատ հաստիքներ:

Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցում՝

– I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII դասարանների ֆիզիկական դաստիարակություն և սպորտ,
– կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի օգնականի և փոխտնօրենի ազատ հաստիքներ:

Բարալեթի թիվ 1 հանրային դպրոցում կա IX դասարանի մաթեմատիկայի ուսուցչի ազատ տեղ:

Ագանայի հանրային դպրոցում կա դպրոցի բժշկի ազատ հաստիք:

Սուլդայի հանրային դպրոցում կա՝

– I, III, V, VI դասարանների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,
– XI դասարանի մաթեմատիկայի,
– դպրոցի բժշկի և հատուկ ուսուցչի ազատ տեղեր:

Վարևանի հանրային դպրոցում կա՝

– VII, VIII, IX դասարանների երաժշտության,
– VIII, IX դասարանների բիոլոգիայի,
– XI, XII դասարանների պատմություն առարկաների ուսուցիչների ազատ հաստիքներ:

Ազավրեթի հանրային դպրոցում կա XI դասարանի աշխարհագրություն առարկայի ուսուցչի ազատ հաստիք:

Ազմանայի հանրային դպրոցում կա II դասարանի տարրական դասարանի ուսուցչի ազատ հաստիք:

Ալաստանի հանրային դպրոցում կա՝

– VII դասարանի պատմություն,
– V մեր Վրաստանը,
– XI դասարանի ճանապարհային նշաններ և երթևեկության անվտանգություն առարկաների ուսուցիչների ազատ հաստիքներ:

Մեծ Սամսարի հանրային դպրոցում կա՝

– IX, X, XI, XII դասարանների Վրացերենը որպես երկրորդ լեզու ոչ վրացալեզու դպրոցներում,
– II, III դասարանների շախմատի,
– VIII, IX, X, XI, XII քիմիայի,
– II, III, V, VI, VII, VIII, IX, X դասարանների երաժշտության առարկաների ուսուցիչների ազատ հաստիքներ: