Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցներում՝ ուսուցիչների, գործավարի, հավաքարարի և տնօրենի օգնականի ազատ հաստիքներ կան:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Հոկամ գյուղի թիվ 2 դպրոցում գործավարի ազատ հաստիք կա, իսկ Արագվայի հանրային դպրոցում տնօրենի օգնականի:

Մերենիայի հանրային դպրոցում II դասարանի վրացերենը, որպես երկրորդ լեզու առարկայի ուսուցչի թափուր աշխատատեղ կա, իսկ Ափնիայի դպրոցում՝ VI դասարանի՝ ես և Վրաստանը, ռուսերենի և տարրականի ուսուցիչների:

Կաջո գյուղի հանրային դպրոցում հավաքարարի ազատ աշխատատեղ կա:

Ինչ վերաբերվում է Նինոծմինդայի դպրոցներին, ապա՝ Սաղամոյի հանրային դպրոցում V, VI, VII դասարանների անգլերեն առարկայի ուսուցչի, Տամբովկայում՝ V, VII, VIII, X, XI, XII դասարանների մաթեմատիկայի, իսկ II, III, IV, V, VII, VIII, X, XI, XII դասարանների անգլերենի ուսուցչի և Ռադիոնովկայում և Եֆրեմովկայում՝ գործավարի ազատ հաստիքներ կան: