Հուլիս ամսին Ախալքալաքի ռեֆերալ կլինիկան ստացել էր նոր տոմոգրաֆիայի սարքավորում, որը 2024 թվականի արտադրության է, որը գրեթե համաչափ է MRT (Մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա) սարքավորմանը։ Կլինիկայում արդեն սկսել են օգտագործել նոր սարքավորում։ Բժիշկ-ռադիոլոգ Հակոբ Չախմախչյանն ասում է՝ թե հիվանդանոցի, թե շրջանի համար բավականին լուրջ նշանակություն ունեցող սարքավորում է։
Բժիշկ Չախմախչյանը նշում է, որ այս սարքավորման միջոցով հնարավոր է բացահայտել պաթոլոգիաները մեկ պրոցեդուրայուվ։
«Բոլոր ինսուլտով հիվանդները, որոնց շտապ օգնությունը բերում է հիվանդանոց անպայման անցնում են տոմոգրաֆիա։ Հաստատվում ենք, որ այդ մարդու գլխին մեջ արյուն լցված է, թե ոչ, հաստատ ինսուլտ տարել է, թե ոչ, դա որոշում է միայն այս սարքավորումը։ Եթե մենք չունենայինք այս սարքավորումը, ապա բոլոր այդ հիվանդները պետք է հասնեին Թբիլիսի, կամ ամենամոտը՝ Ախալցիխե։ Բացի այդ ավտովթարներից ստացած պոլիտրավմայի ժամանակ, լինի ողնաշարի, կամ թոքերի, այս սարքավորման միջոցով տեսնում ենք բոլոր պաթալոգիաները մեկ պրոցեդուրայով։ Հիվանդանոցի և շրջանի համար բավականին լուրջ պետքական սարքավորում է», – ասաց Ախալքալաքի ռեֆերալ կլինիկայի բժիշկ-ռադիոլոգ Հակոբ Չախմախչյանը։
Canon Aquilion Start-ն առաջարկում է պատկերային պրոտոկոլների ամբողջական տեսականի՝ տարբեր կլինիկական կարիքները բավարարելու համար: Անկախ նրանից, թե դա նեյրոպատկերում է, սրտանոթային թե մկանային-կմախքային հետազոտություններ, ինչպես նաև զարգացած ապարատային և ծրագրային բաղադրիչներով սարքավորումը հնարավորություն է տալիս արագ վերակառուցել պատկերը:
Canon Aquilion Start տոմոգրաֆիայի սարքավորումը առաջադեմ բժշկական պատկերման սարք է, որը գտնվում է տոմոգրաֆիայի տեխնոլոգիայի առաջնագծում: Տոմոգրաֆիայի այս հագեցված առաջադեմ գործառույթներով և նորարարական հնարավորություններով սարքավորումը նախատեսված է ժամանակակից բժշկական ախտորոշման բարձր պահանջներին համապատասխանելու համար:
Կարդացեք նաև՝