Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը դիմում է մունիցիպալիտետի բնակիչներին խնդրանք-հորդորով մասնակից դառնալ դոնորության միջոցառմանը։ Արյուն հանձնելու կոնկրետ օրը նախօրոք կհայտարարվի։
“Սովետական Միության փլուզումից հետո դոնորությունը դարձավ կամավոր, արյան խնդիր կա, ծանր հիվանդներ ունենալու դեպքում, երբ կարիք կա արյուն փոխներարկելու, միշտ կանգնում ենք խնդրի առաջ։ Տեղում մենք չունենք արյան բազա, իսկ այն տեղերը, որտեղից, որ մենք արյուն ենք ստանում՝ Ախալցիխեից, Քութաիսիից և Թբիլիսիից, միշտ ուզում են, որ մարդիկ գնան արյուն տան, իրենց հիվանդին, որպեսզի մենք փոխներարկենք։
Այսպիսի խնդիր կա Վրաստանում, դրա համար բոլոր տարածաշրջաններում, մունիցիպալիտետներում կազմակերպել ենք դոնացիայի օր և այդ օրերը կամավոր մարդիկ գալիս են արյուն տալու։ Ես խնդրանքով դիմում եմ մեր ժողովրդին ՝ և քաղաքապետարանի աշխատակիցներին, և շրջանային սակրեբուլոյի աշխատակիցներին, ռեսուրս կենտրոնի աշխատակիցներին՝ ուսուցիչներին օժանդակել մեզ այդ գործընթացը ճիշտ կազմակերպելու և քանակ ապահովելու գործում”, – ասում է Ալեքսան Թորոյանը։
Այն անձը, ով ցանկություն կունենա արյուն հանձնելու չպետք է ունենա արյան հետ կապված որևէ հիվանդություն։
Արյունատվության կոնկրետ օրը կհրապարակենք մի քանի օր առաջ։