Վրաստանում կորոնավիրուսի երրորդ դեպքն է գրանցվել: Այս մասին հայտնել է Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

Ինչպես հայտնի է, վարակվածը Վրաստանի քաղաքացի է, ով Իրանից՝ Ադրբեջանով եկել է Վրաստան:

«Այսօր առավոտյան հայտնի է դարձել երրորդ հաստատված դեպքի մասին: Նա Վրաստանի քաղաքացի է, ով ճամփորդել է Իրանում և կապ ունեցել Վրաստանում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքի հետ, նրանք միասին են եղել Իրանում, որից հետո ցամաքային ճանապարհով, հատել են Ադրբեջանի սահմանը և եկել Վրաստան: Նա երեկ է մուտք գործել Վրաստան, ունեցել է բարձր ջերմություն և տեղափոխվել ինֆեկցիոն հիվանդանոց»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:

Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով, բոլոր երեք վարակվածների վիճակը բավարար է, նրանք շարունակում են բուժումը:

Հիշեցնենք, որ երկրում կորոնավիրուսի 1-ին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին, իսկ 2-րդը՝ փետրվարի 29-ին:

Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից

Բժշկական դիմակների «հիստերիան» հասավ Ախալքալաք