Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում օգոստոսի 20-22-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին Արևմտյան Վրաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում, իսկ Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում բարձր ջերմաստիճանի ֆոնին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) բարձր ջերմաստիճանի ֆոնին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։
Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։ Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) կդիտվի շոգ, առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։
Արևմտյան Վրաստանում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +36, +38 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։
Արևմտյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +30, +32 աստիճան։