Վրաստանի տարածքի մեծ մասում վատ եղանակը կավարտվի հանգստյան օրերին։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

«Հուլիսի 30-ից եղանակը կբարելավվի Վրաստանի տարածքի մեծ մասում: Որոշ շրջաններում կարճատև անձրևներ են սպասվում մինչև օգոստոսի 3-ը», — ասված է հաղորդագրության մեջ:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցածրադիր հատվածներում կկազմի +29, +34 աստիճան:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում կլինի առավելապես առանց տեղումների եղանակ, մինչեւ +33 աստիճան տաքություն: