«Մինչև հուլիսի 25-ը Վրաստանում, բարձր ջերմաստիճանի ֆոնին, սպասվում է կարճաժամկետ անձրևներ և կարկուտ», – հայտնում են շրջակա միջավայրի ազգային գործակալությունից:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ Վրաստանի արևմտյան շրջաններում տեղ-տեղ սպասվում է կարկուտ:
«Օդի ջերմաստիճանը Վրաստանում կլինի +28, +33 աստիճան, իսկ երկրի արևմտյան շրջաններում՝ +33, +38 աստիճան:
Թբիլիսիում սպասվում են կարճաժամկետ անձրևներ: Օդի ջերմասիճանը ցերեկային ժամերին կկազմի +35, +37 աստիճան», — ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ: