Նոյեմբերի 6-ից Վրաստանում կլինի պարզ եղանակ, տեղումները կդադարեն, քամին կնվազի: Գիշերային և առավոտյան ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը համեմատաբար կբարձրանա։  Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը կկազմի +12, +17, իսկ Ջավախքում՝ +5:

Արևելյան Վրաստանի բարձրադիր գոտիներում (Ախալքալաք, Ցալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո), օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի մինչև -12, -17 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կլինի 0-ից +5 աստիճան:

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) առանց տեղումների եղանակ է սպասվում։  Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի մինչեւ -5, -10 աստիճան, իսկ ցերեկը կգրանցվի +4, +9 աստիճան:

Թբիլիսիում նույնպես սպասվում է պարզ եղանակ: Գիշերը օդի ջերմաստիճանը կլինի -1, +2, իսկ ցերեկը՝ +12, +14 աստիճան: