Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ օգոստոսի 29-ին գիշերը Սև ծովի ափի առանձին շրջաններում, իսկ Վրաստանի մեծ մասում ցերեկը սպասվում է կարճատև, երբեմն հորդառատ անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի։

Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի գետերի վրա սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում հեղեղումների, իսկ լեռնային շրջաններում սողանքային և ջրհեղեղային գործընթացների ակտիվացմանը։