Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում սեպտեմբերի 10-12-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Առաջիկա օրերին Վրաստանի որոշ շրջաններում բարձր ջերմաստիճանի պատճառով սպասվում է կարճատև անձրև և կայծակ։
Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Փասանաուրի) սպասվում է կարճատև անձրև, կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Ափամերձ շրջաններ (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է տաք եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։