Վրաստանի Պաշտպանության նախարարության կադրերի օպտիմալացման և վերակազմակերպման արդյունքում, ավելի քան 2000 մարդ ազատ են արձակվել իրենց պաշտոններից:
Հրաժարականը վերաբերվեց ինչպես զինվորական անձանց, այնպես էլ քաղաքացիական անձանց: Ըստ պաշտոնական տվյալների 217 սպաներ և 123 սերժանտներ մնացել են առանց աշխատանքի, ինչպես նաև 400 անհաստիք և 1350 հաստիքային աշխատակիցներ:
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ 209 սպաներ ազատվել էին սեփական ցանկությամբ և ստացել են միանվագ վճարում: Ընդհանուր առմամբ վճարումների վրա ծախսվել է 5 197 500 լարի: Աշխատանքից ազատված լեյտենանտները ստացել են 10000 լարի, կապիտանները` 14000, մայորները` 18000, գնդապետները` 23000, գնդապետները` 29000 լարի:
Պաշտպանության նախարարության օպտիմալացման շրջանակներում առաջացել են կառուցվածքային փոփոխություններ ինչպես քաղաքացիական ծառայության, այնպես էլ զինված ուժերի մեջ: Լիովին չեղյալ է հայտարարվել նախարարի խորհրդականների ինստիտուտը: Աշխատանքից ազատվել են նախարարի և փոխնախարարի բոլոր 10 խորհրդականները:
Նախարարությունը նշում է, որ սրանով հնարավոր է տարեկան տնտեսել ավելի քան 389 000 լարի: Չեղյալ է հայտարարվել նաև Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի խորհրդատուների ինստիտուտը, որի արդյունքում տնտեսվել է 1 մլն լարի: Ցանկանում ենք հիշեցնել, որ անցյալ տարի, Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել էր կադրերի լայնամասշտաբ օպտիմալացման և վերակազմակերպման մասին:
Լուսինե Աստոյան