Հուլիսի 28-ին կենտրոնական մայրուղու 88-րդ կմ հատվածում, Գորի քաղաքի մոտ գտնվող ավտոմոբիլային թունելը մի քանի ժամով կփակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հաղորդում է Ճանապարհային վարչությունը:
Ժամը 00:00-ից մինչև 04:00-ը թունելով փակ կլինի երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վրաստանի արևմուտքից դեպի Թբիլիսի, իսկ 04:00-ից մինչև 08:00-ը՝ Թբիլիսիից դեպի երկրի արևմուտք ուղղությամբ:
Այդ ընթացքում երթևեկությունը կիրականացվի շրջանցիկ ճանապարհներով և ներքին նշանակության թունելներով:
Երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության վերահսկողության ներքո:
Սահմանափակումները պայմանավորված են պրոֆիլակտիկ աշխատանքներով, ասվում է Ճանապարհային վարչության տարածած հայտարարության մեջ: