Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Սաքստատ) տվյալներով, 2021 թվականի մարտին, երկրում կենսապահովման նվազագույնի չափը կազմել է 178 լարի և 10 թեթրի (ընթացիկ փոխարժեքով մոտ 52 ԱՄՆ դոլար), որը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 3 լարի 40 թեթրիով (ընթացիկ փոխարժեքով մոտավորապես 1 ԱՄՆ դոլար):
Մարտ ամսին աշխատանքային տարիքի տղամարդկանց կենսապահովման նվազագույնը կազմել է 201 լարի (ընթացիկ փոխարժեքով մոտ 58 ԱՄՆ դոլար), ինչը 3 լարի 80 թեթրիով ավելի է այս տարվա փետրվարի ցուցանիշից (ընթացիկ փոխարժեքով մոտավորապես 1,10 ԱՄՆ դոլար):
Կենսապահովման նվազագույնը դա սոցիալական չափորոշիչ է, որն օգտագործվում է նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, կրթաթոշակները, նպաստները և այլ սոցիալական նպաստները որոշելու համար: Միակ բանը, որը նախատեսում է կենսապահովման նվազագույնը, դա մթերային զամբյուղն է՝ հաշվի չառնելով ամսական այլ ծախսերը, օրինակ՝ կոմունալ ծառայությունների վճարները, տրանսպորտային ծախսերը և այլն: