50 կողմ 5 Դեմ ԵԱՀԿ֊ի խորհրդարանական վեհաժողովին ընդունել են Վրաստանի կողմից պատրաստված բանաձևի նախագիծը։
26 կետից բաղկացած փաստաթուղթը վերաբերում է Վրաստանի բռնազավթած տարածքներում մարդու իրավունքների տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակին։ Բանաձևում դատապարտված են Ռուսաստանի անօրեն գործողությունների արդյունքում Վրաստանի բռնազավթած տարածքներում մարդու իրավունքների վատթարացումը և ստեղծված մարդասիրական իրավիճակը։
Այդ թվում նշված է՝ բռնազավթած տարածքում փշալարերի տեղադրումը, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջաններում գոյություն ունեցող խտրականությունը։ Փաստաթղթում բերված են նաև մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և սպանությունների մասին փաստեր։
Բանաձևի նախագիծը դատապարտում է նաև բռնազավթած տարածքներում վրաց լեզվով ուսում ստանալու արգելքը։ Նշված է, որ տարածաշրջանում մարդու իրավունքները խախտվում են։
Բանաձևի համաձայն հեղինակները կոչ են անում Ռուսաստանին չեզոքացնել Վրաստանի բռնազավթած տարածքների, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման որոշումը։