Վրաստանում այսօր նշվում է պետական դրոշի օրը: Ուղիղ 15 տարի առաջ Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Վրաստանի պետական դրոշի մասին» օրենքը, որը զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Վրաստանի պաշտոնական խորհրդանիշը:
Հերալդիկայի պետական խորհուրդը քաղաքացիներին կոչ է անում, ի նշան հարգանքի, պետական դրոշները բարձրացնել իրենց տան տանիքներին և դուրս բերել պատշգամբներ:
Ազգային դրոշի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Չոխատաուրիում, Էրիսթավների պալատում բարձրացնելու է Վրաստանի դրոշը և խոսքով դիմելու քաղաքացիներին: Միջոցառմանը ներկա է գտնվելու նաև խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:
Ավանդույթը չեն խախտի նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամները և այս տարի ևս, 12:00-ին շենքի պատշգամբներից ծածանելու են Վրաստանի դրոշը: