Ներկայում Վրաստանում որդեգրման է սպասում 146 երեխա, հաղորդում է պետական խնամակալության գործակալությունը։ Նրանցից 116-ն ունեն զարգացման խանգարումներ և հատուկ կարիքներ:Պոտենցիալ որդեգրողների թիվը շատ ավելի մեծ է՝ 1667 մարդ։ Բայց ապագա որդեգրողները, որպես կանոն, առողջ երեխաներ են ընտրում։ Վրաստանում առաջին կիսամյակի ընթացքում ութ երեխա նոր ընտանիք է գտել։
2023 թվականին Վրաստանում որդեգրվել է 56 երեխա, որոնցից չորսը հաշմանդամություն ունեն։