«Տաքսու վարորդները, կրոնական դավանանքների ներկայացուցիչները և կոլտնտեսական շուկաների աշխատողները կներգրավվեն կորոնավիրուսի հայտնաբերման համար թեստավորման», – հաղորդել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո Հիվանդությունների վերահսկման և առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Նրա խոսքով, այսօրվա հանդիպման ժամանակ նրանք քննարկել են թեստավորման ընդլայնումը և դրանում տարբեր խմբերի ներգրավումը: Ըստ Գամղրելիձեի, թեստավորումների ընդլայնման հաշվին տնտեսությունն աստիճանաբար կբացվի:

«Խորհրդի նիստում այսօր քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` հունվար ամսվա ընթացքում, պարզությունն ու թեստավորումն այս տոնական օրերի ընթացքում: Տաքսու վարորդները կմասնակցեն հակագենի և PCR թեստավորումներին, քանի որ այժմ, երբ տրանսպորտը չի գործում, նրանք առավելագույն շփումն ունեն բնակչության հետ: Որոշվեց նաև ներգրավել մեր կրոնական տարբեր դավանանքների ներկայացուցիչներին, քանի որ այս ժամանակահատվածում կանցկացվեն տարբեր կրոնական ծեսեր: Սա նույնպես մեծ նշանակություն կունենա, և մի քանի խոշոր շուկաներում, ինչպիսին է կոլտնտեսական շուկան, մթերային շուկան, կանցկացվի թեստավորում: Ընդհանուր առմամբ, այս ուղղությունը, ընդլայնված թեստավորումներն ընդդեմ այսպես կոչված «լոքդաունի», ապագայում կդառնան տնտեսության աստիճանական բացման ուղղություններից մեկը», – ասել է Ամիրան Գամղրելիձեն: